20.04.2025
Վարչապետը դժգոհ է գյուղատնտեսության ցուցանիշներից
prev Նախորդ նորություն

«Շտապ օգնություն»-ը կդառնա վճարովի՞

«Շտապ օգնություն» ծառայությունը կմնա անվճար, նման նախագիծ գոյություն չունի: Այս մասին VERELQ-ին ասացին ՀՀ առողջապահության նախարարության լրատվական ծառայությունից:


Խնդիրը նրանում է, որ երեկվանից սոցիալական ցանցերու շրջանառվում է, թե առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը ներկայացրել է մի նախագիծ, ըստ որի՝ «շտապ օգնության» ծառայությունից օգտվողներն այսուհետ կվճարեն, բացառությամբ ծայրահեղ ծանր դեպքերի։ Նախարարությունից սակայն հավաստիացրեցին.


«Նման նախագիծ գոյություն չունի»:


Ավելին. նախարարությունը հրապարակել է Սոցիալական փաթեթի շահառուների պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն և սպասարկում ստանալու նոր կարգը, որը կգործի հոկտեմբերի 1-ից: Դրանից տեղեկանում ենք, որ հաճախ տրվող հարցերից է նաև հետևյալը՝  


-Եթե շտապօգնություն ենք կանչում, հատուցվու՞մ է:


Նախարարությունից հիշեցնում են. «Համաձայն ՀՀ կառավարության 2004 թ. մարտի 4-ի N 318-Ն որոշման[2]՝ շտապօգնության ծառայություններն անվճար են, հետևաբար դրանց մասով ապահովագրության պայմանագրով հատուցում չի նախատեսվում»:

Իրանից գազ գնելու մասին բանակցություններ եղել են, առաջիկայում էլ կքննարկվի. Իրանի դեսպան
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար