7.06.2025
Իսրայելն ու ԱՄՆ-ն կրկին քննարկում են ամերիկյան դեսպանատան տեղափոխման հարցը
prev Նախորդ նորություն

ՌԴ-ն չի պատրաստվում որևէ մեկի հետ մրցակցել Կատարի շուրջ ճգնաժամում. Լավրով

Ռուսաստանը չի պատրաստվում որևէ մեկի հետ մրցակցել Կատարի և տարածաշրջանի մի շարք երկրների միջև հակամարտության կարգավորման համար: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:


«Մենք սատարում ենք քուվեյթյան նախաձեռնությանը, մենք չենք ցանկանում որևէ մեկի հետ մրցակցել: Մենք ունենք լավ հարաբերություններ այն երկրների հետ, որոնք հայտնվել են այս դժվարին իրավիճակում»,- ասել է ռուս նախարարը:


Նրա խոսքով, ՌԴ-ն գտնում է, որ Քուվեյթի նախաձեռնությունը արժանի է աջակցության բոլոր նրանց կողմից, ովքեր կարող են այս իրավիճակի վրա դրական ազդեցություն ունենալ: Ռուսաստանը, ըստ Լավրովի, պատրաստ է աջակցություն տրամադրել բոլոր այն ձևաչափերում, որոնք ընդունելի են իրավիճակի բոլոր մասնակիցների համար: 

Կատարը ողջունում է Դոհայի և Պարսից ծոցի երկրների միջև ճգնաժամի հարցում ՌԴ դիրքորոշումը
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին
06.06.2025
Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին