20.04.2025
Իրանագետ.Իրանը չի պատրաստվում միջուկային զենք ստեղծել
prev Նախորդ նորություն

Հայացք Անկարայից. Թուրքիայի իշխող կուսակցության բարեփոխումն անհրաժեշտություն է

Թուրքիայի իշխող Արդարություն և զարգացում կուսակցության ներսում կառուցվածքային փոփոխությունները չեն նշանակում, թե կուսակցությունը թուլացել է այլ կուսակցության կառուցվածքային փոփոխություններն ուղղակի անհրաժեշտություն են։ Այդ մասին Trend–ին հայտնել է թուրք փորձագետ Աթըլղան Բայարը։

Նրա խոսքով, փոփոխությունների պատճառներից մեկը Գյուլենի (FETÖ) շարժման հետ կապ ունեցողներից կուսակցությունը մաքրելու մեջ է, բացի այդ, ԱԶԿ–ն ունի երիտասարդ կադրերի կարիք։

Ըստ նրա, Թոււրքիայում ընտրողների 30%-ը երիտասարդներ են, ում տարիքը չի գերազանցում 35–ը։ ԱԶԿ–ն նպատակ ունի փոփոխություններ կատարել հօգուտ երիտասարդության։

Փորձագետը նշել է, որ Թուրքիան մուտք է գործել կարևոր ժամանակաշրջան, երբ հանրաքվեով փոխվեց սահմանադրությունը` 2019 թվականին Թուրքիայում տեղի են ունենալու խորհրդարանական, տեղական և նախագահական ընտրությունները։

Նա հավելել է, որ Էրդողանը շեշտը դնելու է ոչ թե կուսակցական գործիչների վրա, այլ ժողովրդի շրջանում վստահություն վայելող քաղաքական ֆիգուրների։

Իրաքյան Քրդստանի անկախության հանրաքվեն կարող է քաղաքացիական պատերազմի հանգեցնել
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար