23.11.2024
Իր հասցեին հնչած քննադատությանը Կարեն Կարապետյանն արձագանքեց Արցախից
prev Նախորդ նորություն

«Վեոլիա Ջուր» ընկերության ջրի թանկացման հայտը ՀԾԿՀ-ն ընդունել է ուսումնասիրության

«Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ն դիմել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) սակագների ճշգրտման հայտով: ՀԾԿՀ-ն հայտն ընդունել է ուսումնասիրության:


Ընկերությունն առաջարկում է ջրի սակագինը ներկայիս 1 խմ դիմաց 180 դրամը  հասցնել 194.3 դրամի: Խոշոր բաժանորդների համար սակագինը 54 դրամ է, ընկերությունն առաջարկում է այն հասցնել 58.3 դրամի:


ՀԾԿՀ-ն «Վեոլիա Ջուր» ընկերությանը հայտնել է, որ հանձնաժողովը սկսել է հայտի ուսումնասիրության գործընթացը: