19.04.2025
Կառավարության վավերացմանն է ներկայացվել ՀՀ և ՌԴ Միացյալ խմբավորման մասին hամաձայնագիրը
prev Նախորդ նորություն

Մամուլ. Մեկնում են շրջագայության, ոչ թե աշխատանքի՝ պատգամավորների «վոյաժները» կդադարեն

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ուշագրավ հրապարակումները:


«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ առողջապահության նախարարությունը պատրաստվում է առաջիկայում Երեւանի երեք` «Ավան», «Նորք» եւ «Նուբարաշենի» հոգեբուժարանները միացնել իրար: Այս քայլին ԱՆ-ն գնում է գումարներ խնայելու նպատակով: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ՝ օպտիմալացման արդյունքում տարեկան կտնտեսվի շուրջ 300 մլն դրամ: Մինչ առողջապահության նախարարությունից հավաստիացնում են, որ միացման արդյունքում կբարելավի հոգեբուժական ծառայությունը, կտնտեսվեն ֆինանսական միջոցները, «Նորք» հոգեբուժական կլինիկայի փոխտնօրեն Վաղինակ Հովհաննիսյանը հակառակ է պնդում: Նա «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, որ հոգեբուժարանների օպտիմալացման արդյունքում, բնականաբար, առաջին տուժողը հիվանդն է լինելու: Թեեւ, նրա համոզմամբ, կրճատումներն անխուսափելի կլինեն: Ի դեպ, հոգեբուժարանների միացման արդյունքում հավանաբար ֆինանսական մուտքերն ու ելքերը կտնօրինվեն «Նուբարաշենի» հոգեբուժարանի ղեկավարության կողմից: Այսինքն՝ «Նուբարաշենի» հոգեբուժարանի տնօրենը՝ առողջապահության նախկին փոխնախարար Գագիկ Միրիջանյանը, կդառնա «սուպերտնօրեն»:


«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ ընտրություններից հերթական «շահողը» Ռոլանդ Հայրապետյանն է։ Պատգամավորության թեկնածուն ռեյտինգային ընտրակարգով առաջադրվել էր Արագածոտնի մարզում, սակայն երկրորդ տեղը գրավեց Նաիրի Սահակյանից հետո։ Հայրապետյանը ՊԵԿ-ում բարձր պաշտոնի է նշանակվել՝ սնանկության գործերի բաժնի պետ, ու չնայած արդեն մեկ շաբաթ է՝ աշխատանքի է գնում, սակայն ՊԵԿ-ի պաշտոնական կայքում նշանակման մասին գրեցին միայն երեկ։ Հայրապետյանը համարվում է վարչապետ Կարեն Կարապետյանի թիմի անդամ, նրա հայրը՝ Ռուբեն Հայրապետյանը (Գազի Ռուբոն), Արագածոտնի գազի վարչության պետն է։ Ռոլանդը 2015թ. մարտին Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ շրջանների դատախազի տեղակալ է նշանակվել, իսկ 2015թ. հուլիսին՝ Ավան եւ Նոր Նորք շրջանների դատախազի պաշտոնակատար: 2016-ից աշխատել է «Վահե-Մանե» ՍՊԸ-ում՝ որպես իրավաբան»:


«Ժողովուրդ» թերթը գրում է. «Նոր խորհրդարանում կարծես փորձ է արվում նվազեցնել միայն ճամփորդելու նպատակով գործուղման մեկնող պատգամավորների թիվը: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ԱԺ խորհուրդը որոշել է կանոնակարգել այս հարցը` ընդունելով համապատասխան որոշում: Ըստ այդմ, այլեւս պարտադիր է պատվիրակությունների նիստերի անցկացումը: Բացի այդ՝ պարտադիր է գործուղումից վերադառնալուց հետո գրավոր հաշվետվություն ներկայացնելը, ընդ որում, մինչեւ պատվիրակությունների` ԱԺ նախագահին հաշվետվություններ ներկայացնելը, պատգամավորներն առանձին-առանձին պետք է իրենց գործունեության վերաբերյալ գրավոր զեկույցներ ներկայացնեն պատվիրակության ղեկավարներին իրենց կատարած ու ծրագրելիք աշխատանքների մասին: Կարճ ասած, գործուղումից վերադառնալուց հետո պատգամավորները պետք է օրերով թղթեր լրացնեն, զեկույցներ ու հաշվետվություններ կազմեն. պրոցես, որը ոմանց դեպքում իսկական գլխացավանք կարող է դառնալ, եթե, իհարկե, վերջիններս չփորձեն արտոնյալի դիրքերից հանդես գալ ու խուսափել պարտավորությունների իրականացումից»:


«Ժողովուրդ» թերթը գրում է. «Մարդու իրավունքների եվրոպական դատարանը մինչև օգոստոսի 3-ը ժամանակ է տվել ՀՀ կառավարությանը, որպեսզի ՀՀ պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Վահան Շիրխանյանի գործով ՄԻԵԴ ներկա­յացված բողոքի վերաբերյալ իրենց պարզաբանումները ներկայացնեն: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում փաստաբան Հայկ Ալումյանը հայտնեց, որ ՄԻԵԴ-ը կառավարությունից պահանջել է տրամադրել Շիրխանյանի բոլոր բժշկական փաստաթղթերը, ինչից ՀՀ-ում խուսափել են մինչ օրս: Հիշեցնենք, որ Շիրխանյանի առողջական վիճակը գնալով վատթարանում է, նա չի կարողանում ինքնուրույն քայլել: Բայց նրա նկատմամբ շարունակվում է որպես խափանման միջոց կիրառվել կալանքը, մի հանգամանք, որը Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի առնվազն երկու հոդվածի խախտում է: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ իշխանությունները եվրոպացի որոշ պաշտոնյաների հետ հանդիպումների ժամանակ լրջորեն անհանգստություն են լսել Շիրխանյանի գործով: Արդեն Հայաստանում քննար­կումների ժամանակ որոշ չինովնիկներ խոստովանել են, որ այս գործը պրոբլեմ է դառնալու»:


«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե քրդին փափախ չի գալիս, Գյումրուն էլ` ոստիկանապետ: Հաշվի առնելով վերջին դեպքերն ու քրեածին իրավիճակի սրացումը Հայաստանի երկրորդ քաղաքում, Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը ասում են, մտադիր է վերստին փոխելու Գյումրու ոստիկանապետին: Գյումրեցիները, սակայն, արդեն կասկածում են, թե որեւէ մեկը կկարողանա քաղաքում կարգուկանոն հաստատել ու զսպել քրեական տարրերին»:


«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ «Իրազեկ քաղաքացիների միավորման» եւ Դանիել Իոաննիսյանի դեմ 30 տնօրենների հայցերից հրաժարվելու որոշումը կայացրել են Բաղրամյան 26-ում՝ նախագահի մակարդակով։ Իրավաբանների արեւմտյան թեւը՝ Կոստանյանի գլխավորությամբ, պնդել է, որ այս հայցերը թանկ կնստեն մեր երկրի վրա։ Արդյունքում՝ Դավիթ Հարությունյանի ծրագիրն ի չիք է դարձել։ Տնօրեններն ինչպես մեկիկ-մեկիկ հայց էին ներկայացրել, այնպես էլ կազմակերպված հրաժարվել են։ Սակայն եթե իշխանությունը որոշել է «զադնի» դնել, ապա Դանիելենք չեն պատրաստվում՝ որոշել են եվրոպական ատյաններում ՀՀԿ-ի քթից բերել այս դատական արշավն իրենց դեմ»:

ԱՄՆ փոխնախագահը կայցելի Վրաստան, բայց ոչ Հայաստան և Ադրբեջան
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար