19.04.2025
Օրակարգում ռուսերենը պաշտոնական լեզու ամրագրելու հարց չկա. Բաբլոյանը՝ Վոլոդինին
prev Նախորդ նորություն

Կառավարության վավերացմանն է ներկայացվել ՀՀ և ՌԴ Միացյալ խմբավորման մասին hամաձայնագիրը

ՀՀ կառավարության վավերացմանն է ներկայացվել «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև՝ Հայասատանի Հանրապետության զինված ուժերի և Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի զորքերի (ուժերի) Միացյալ խմբավորման մասին» hամաձայնագիրը վավերացնելու մասին ՀՀ օրենքը:


Այն ընդգրկված է կառավարության հուլիսի 20-ի նիստի օրակարգում:


Հիշեցնենք, հուլիսի 14-ին Ռուսաստանի Դաշնության Պետական դուման վավերացրեց նշված համաձայնագիրը: Այն ստորագրվել էր Մոսկվայում 2016 թվականի նոյեմբերի 30-ին և սահմանում է Միացյալ զորախմբի ձևավորման և կիրառման կարգը: Կարգավորվան ենթակա են նաև նյութատեխնիկական ապահովմանն ու տեղեկատվության փոխանակմանն առնչվող հարցերը:


Ավելի վաղ VERELQտեղեկացրել էր, որ Միավորված խմբավորման հիմնական խնդիրներին է վերաբերում ճիշտ ժամանակին ՌԴ-ի և Հայաստանի դեմ զինված հարձակման անմիջական նախապատրաստման բացահայտումը և դրա հակադարձումը, երկու պետությունների պետական սահմանների ցամաքային հատվածի փակումը պատասխանատվության հաստատված սահմաններում, օդատիեզերական տարածքում ՌԴ-ի և Հայաստանի պետական սահմանի պաշտպանությունը, ինչպես նաև զորքերի և տարածաշրջանում գտնվող երկու երկրների խիստ կարևոր օբյեկտների հակաօդային պաշտպանությանը մասնակցությունը:


Միավորված խմբավորումը կունենա միացյալ հրամանատարություն, դրա տեղակայման և կիրառման մասին որոշումը կայացվում է միասին՝ ՌԴ-ի և Հայաստանի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարների կողմից:


Հիշեցնենք, համաձայնագիրը կնքվել է հինգ տարի ժամկետով՝ հետագա հինգամյա ժամանակահատվածներում դրա ավտոմատ երկարաձգման հնարավորությամբ:

Մամուլ. Մեկնում են շրջագայության, ոչ թե աշխատանքի՝ պատգամավորների «վոյաժները» կդադարեն
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար