25.11.2024
Մամուլ. Մեկնում են շրջագայության, ոչ թե աշխատանքի՝ պատգամավորների «վոյաժները» կդադարեն
prev Նախորդ նորություն

ԱՄՆ փոխնախագահը կայցելի Վրաստան, բայց ոչ Հայաստան և Ադրբեջան

ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսն օգոստոսի սկզբին այցելելու է Վրաստան։ Այդ այցը նա կատարում է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հրահանգով: Մայք Փենսը կայցելի Էստոնիա, Վրաստան եւ Մոնտենեգրո:


Թալինում ԱՄՆ-ի փոխնախագահը կհանդիպի երեք Բալթյան երկրների՝ Էստոնիայի, Լատվիայի ու Լիտվայի նախագահներին:


Թբիլիսիում Մայք Փենսը Վրաստանի նախագահ Մարգվելաշվիլիի եւ վարչապետ Քվիրիկաշվիլիի հետ նախատեսում է քննարկել երկկողմ հարաբերությունները, ինչպես նաեւ ներկա գտնվել ԱՄՆ-ի եւ Վրաստանի միասնական զորավարժություններին:


Սա ամերիկյան նոր վարչակազմի հետ Վրաստանի իշխանությունների հերթական շփումն է։ Վրաստանի վարչապետին Սպիտակ Տանն արդեն իսկ ընդունել են ԱՄՆ նախագահն ու փոխնախագահը։ Պետքարտուղար Թիլերսոնը նշանակվելուց օրեր անց հանդիպել է Վրաստանի արտգործնախարարին։


Քաղաքագետ Սուրեն Սարգսյանը Facebook-ի իր էջում գրում է, որ դրանից զատ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն ու արտգործնախարար Էլմար Մամեդյարովը տետ-ա-տետ հասցրել են հանդիպել պետքարտուղար Թիլերսոնին, իսկ Ալիեւը հեռախոսազրույց է ունեցել Թրամփի հետ։


«Նոր վարչակազմի հետ մեր շփումները դեռեւս սահմանափակվել են Սարգսյան-Փենս եւ Նալբանդյան-Թիլերսոն հեռախոսազրույցներով։ Պետք է ակտիվանալ»,- ընդգծում է նա: