25.11.2024
Ադրբեջանում հայտնում են սահմանում զոհի մասին. Ստեփանակերտը հերքում է
prev Նախորդ նորություն

Ադրբեջանցին հիսթերիայի մեջ է ընկել ինքնաթիռում՝ հնդկահավը հայկական ձևով առաջարկից (video)

Youtube-ում հրապարակվել է մի տեսանյութ, որտեղ Բաքու չվերթի ուղևորը հիսթերիայի մեջ է ընկնում ու բանավեճ հրահրում բորտուղեկցորդուհու հետ՝ հնդկահավը հայկական ձևով առաջարկը լսելուց: 


Կադրերում երևում է, թե ինչպես է Աէրոֆլոտի ուղևորը խոչընդոտում բորտուղեկցորդուհու աշխատանքը, անընդհատ կրկնելով՝ ո՞ւր ենք մենք ուղևորվում:


Լսելով պատասխանը՝ Բաքու, սկանդալ հարուցած տղամարդը հայտարարում է, թե օրենքով արգելված է հայկական խոհանոցի տեսականին: Թեև ինչ օրենքի մասին է պարզ չէ և բորտուղեկցորդուհին էլ փորձում է այդ մասին հասցնել հայրենասեր-ադրբեջանցուն: 


Ավելի վաղ VERELQգրել էր, որ հունիսի 1-ից «Աէրոֆլոտ» ավիաընկերության չվերթներում նոր՝ «Ռուսական» մենյու է գործելու: Նոր մենյուն հասանելի կլինի Մոսկվայից թռիչքների դեպքում. բիզնես դասի ուղևորների համար ցանկացած տևողությամբ չվերթների ժամանակ, իսկ էկոնոմ դասի ուղևորների համար, եթե չվերթը ավելի քան 3 ժամ է տևում:


Ի դեպ, բիզնես դասի ուղևորների համար նոր մենյույի մշակման գործում իր բաղադրատոմսերով հանդես է եկել նաև RT հեռուստաընկերության գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը: