25.11.2024
Դիվերսիայի փորձ, հրադադարի ռեժիմի շարունակ խախտումներ. Շաբաթն առաջնագծում
prev Նախորդ նորություն

Ադրբեջանում հայտնում են սահմանում զոհի մասին. Ստեփանակերտը հերքում է

Արցախի պաշտպանության բանակը հերքում է ադրբեջանցի զինծառայողի սպանության տեղեկատվությունը, որը տարածել են ադրբեջանական ԶԼՄ-ները:


Մասնավորապես, ադրբեջանական Kanal24.az կայքը գրել է, թե հունիսի 25-ին Ադրբեջանի Աղդամի շրջանի զորամասերից մեկի առաջնագծում «հայկական կողմի կրակոցից սպանվել է» Ադրբեջանի բանակի զինծառայող Բաբաև Իլքին Օգթայ օղլուն (Babayev İlkin Oqtay oğlu): Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը դեռևս չի հայտնել իր զինծառայողի կորստի մասին:


VERELQ-ի հետ զրույցում Արցախի ՊԲ խոսնակ Սենոր Հասրաթյանը հերքեց այդ լուրը.

«Պաշտպանության բանակի ստորաբաժանումները հարգում են հրադադարի պահպանման ռեժիմը»,- ասաց նա:


Ըստ razm.info կայքի, 2017 թ. հունվարի 1-ից մինչև օրս բաց աղբյուրներից հայտնի է դարձել Ադրբեջանի բանակի 35 մահացած զինծառայողի անուն։