«Աէրոֆլոտի» VIP-ուղևորներն այսուհետ կսնվեն Մարգարիտա Սիմոնյանի բաղադրատոմսերով
Հունիսի 1-ից «Աէրոֆլոտ» ավիաընկերության չվերթներում նոր՝ «Ռուսական» մենյու է գործելու:
Ավիաընկերության լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ որոշումը կայացվել է հաշվի առնելով ռուսական խոհանոցի ճանաչելիությունն ամբողջ աշխարհում, շեշտադրումն արվել է համերի լայն ընտրության վրա: Հատուկ մենյուն կարելի է պատվիրել թռիչքից առնվազն 36 ժամ առաջ, ընդ որում հավելյալ վճար դա չի պահանջի:
Նոր մենյուն հասանելի կլինի Մոսկվայից թռիչքների դեպքում. բիզնես դասի ուղևորների համար ցանկացած տևողությամբ չվերթների ժամանակ, իսկ էկոնոմ դասի ուղևորների համար, եթե չվերթը ավելի քան 3 ժամ է տևում:
Ի դեպ, բիզնես դասի ուղևորների համար նոր մենյույի մշակման գործում իր բաղադրատոմսերով հանդես է եկել նաև RT հեռուստաընկերության գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը:
Նշվում է նաև, որ անկախ թռիչքի տևողությունից, բոլոր ուղևորներին հյուրասիրելու են Տուլայի թխվածքաբլիթներով՝ պրյանիկներով և պաղպաղակով: