24.11.2024
Թրամփի վարչակազմը դիմել է դատարան՝ մահմեդականների մասով որոշումն օրինականացնելու համար
prev Նախորդ նորություն

Հայ դատի հանձնախումբը պայքարում է Արցախին տրվող ֆինանսական օգնության տրամադրման համար

ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը (ANCA) շարունակում է ջանքեր գործադրել, որպեսզի Կոնգրեսում արտաքին հատկացումների հարցերով զբաղվող օրենսդիրները շարունակեն օգնություն տրամադրել Արցախի Հանրապետությանը:


Asbarez-ի հաղորդմամբ, ANCA-ի նպատակն է 2018 ֆինանսական տարվա օրինագծում ԱՄՆ կողմից տևական ժամանակ ֆինանսավորվող Արցախի տարածքների ականազերծման ծրագրի ներառումը:


Աղբյուրը հիշեցնում է, որ ականազերծման ծրագիրն իրականացնում է «HALO Trust» ոչ պետական կազմակերպությունը, որը Կոնգրեսի աջակցությունը ստանալու դեպքում իր առաքելությունը կավարտի արդեն 2020թ.: Տարածքների ականազերծման հարցում գործի մեծ մասն արդեն արված է, ինչը հնարավորություն է տվել բազմաթիվ կյանքեր փրկել: Այնուհանդերձ, գտնում են ANCA-ում, անելիքները դեռ շատ են և 2018 ֆինանսական տարվա օտարերկրյա օգնության մասին օրինագծում Արցախի ականազերծման ծրագրին անհրաժեշտ օգնության տրամադրման ներառումը չափազանց կարևոր է: 


1997թ. սկսած ANCA-ն համագործակցում է և՛ հանրապետական, և՛ դեմոկրատ կոնգրեսականների հետ՝ տասնյակ միլիոնավոր դոլարի օգնություն ապահովելով Արցախի համար: Այս համագործակցության արդյունքում Արցախի տարածքի 88%-ն ականազերծվել է, հեռավոր բնակավայրերը խմելու մաքուր ջուր են ստացել: