22.04.2025
Փարիզի համաձայնագրից ԱՄՆ դուրս գալը կրիտիկական է համաշխարհային կլիմայի համար. Խլոպոնին
prev Նախորդ նորություն

Թրամփի վարչակազմը դիմել է դատարան՝ մահմեդականների մասով որոշումն օրինականացնելու համար

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը հունիսի 1-ին դիմել է Գերագույն դատարան՝ խնդրելով օրինական համարել նախագահի հրամանագիրը ներգաղթյալների մասին, որով ժամանակավորապես արգելվել էր մուտքը ԱՄՆ առավելապես մահմեդական բնաչությամբ 6 երկրի քաղաքացիների համար:

Ավելի վաղ ստորին ատյանի դատարաններն արգելափակել են Թրամփի այդ կարգադրությունը:

Սպիտակ տունը 2 շտապ միջնորդագիր է ներկայացրել Գերագույն դատարան՝ խնդրելով չեղարկել ստորին ատյանների 2 դատարանի մարտի 6-ի որոշումները, գրում է Deutsche Welle-ն:

Այդ հրամանագրով նախագահն արգելել էր Իրանի, Լիբիայի, Սոմալիի, Սուդանի, Սիրիայի և Եմենի քաղաքացիների մուտքն ԱՄՆ 90 օրով, մինչև որ վարչակազմը մուտքի արտոնագրերի հատկացման ավելի կոշտ կանոններ կսահմաներ:

ԱՄՆ մի շարք դատարաններ խտրական համարեցին Թրամփի հրամանագիրը: Նրանց չհամոզեցին Սպիտակ տան փաստարկներն այն մասին, որ կարգադրությոնը կոչված է առաջին հերթին հզորացնելու ԱՄՆ ազգային անվտանգությունը:

Հայ դատի հանձնախումբը պայքարում է Արցախին տրվող ֆինանսական օգնության տրամադրման համար
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան