24.11.2024
Ռուսաստանի ՊՆ-ն առաջին անգամ «Իսկանդեր» է գործի դրել երկրի սահմաններից դուրս
prev Նախորդ նորություն

Փարիզի համաձայնագրից ԱՄՆ դուրս գալը կրիտիկական է համաշխարհային կլիմայի համար. Խլոպոնին

Փարիզի կլիմայական համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալը կրիտիկական է համաշխարհային կլիմայի համար։ ԱՄՆ-ի դերը զգալի է ջերմոցային գազերի էմիսիայի հարցում։ Այս մասին Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի շրջանակում «ՌԻԱ Նովոստի»-ի հայտնել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Խլոպոնինը։

«Կրիտիկական է, որովհետեւ զգալի է ԱՄՆ-ի դերը էմիսիայի հարցում, այդ պատճառով պետք է հեռուն նայենք»,-ասել է Խլոպոնինը՝ պատասխանելով հարցին, թե որքան կրիտիկական է ԱՄՆ-ի՝ համաձայնագրից դուրս գալը։

Նախօրեին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն դուրս է գալիս Փարիզի կլիմայական համաձայնագրից։ Իր ելույթում նա ասել է, որ երկիրը կսկսի այդ ոլորտում նոր համաձայնագիր կնքելու շուրջ բանակցությունները։