22.04.2025
Հրանտ Բագրատյան. Առջևում նոր տնտեսական ճգնաժամ է
prev Նախորդ նորություն

Ռուսաստանի ՊՆ-ն առաջին անգամ «Իսկանդեր» է գործի դրել երկրի սահմաններից դուրս

«Իսկանդեր Մ» հրթիռային համալիրների օպերատիվ-տակտիկական հաշվարկները Տաջիկստանում մասնակցել են զորավարժությունների եւ առաջին անգամ հարվածներ հասցրել Ռուսաստանի սահմաններից դուրս: Այս մասին հաղորդում է RNS-ը:

«Ռուսաստանի եւ Տաջիկստանի հետախուզական ստորաբաժանումները թիրախը բացահայտել են տաջիկա - աֆղանական սահմանի մերձակայքում, մեկնարկային դիրքերից 140 կմ հեռավորությամբ: Հրթիռը խոցել է պայմանական քողարկված շտաբն ու ապօրինի զինված կազմավորման ճամբարը: Վերահսկողությունը հաստատել է առաջադրանքի լիարժեք իրականացման փաստը»,- նշել են Կենտրոնական ռազմական օկրուգի ներկայացուցիչները:

Հրթիռներն արձակվել են «Դուշանբե. Հակաահաբեկչություն 2017» զորավարժությունների շրջանակում: Ռուսական կողմը վարժանքներին մասնակցում է շուրջ 2 հազար զինծառայողով եւ ավելի քան 300 միավոր տեխնիկայով:

Փարիզի համաձայնագրից ԱՄՆ դուրս գալը կրիտիկական է համաշխարհային կլիմայի համար. Խլոպոնին
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան