21.04.2025
Ադրբեջանի հատուկ հատուկջոկատայինները մարզումներ են անցել Թուրքիայում
prev Նախորդ նորություն

«Արեւելյան գործընկերությունը» հակառուսական նախաձեռնության վերածելու ցանկացողներ կան

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը բելառուսական լրատվամիջոցներին տված հարցազրույցում ասել է, որ «Արեւելյան գործընկերություն» ծրագիրը հակառուսական նախաձեռնության վերածելու ցանկացողներ կան։


«Իմիջիայլոց, մենք մեր գործընկերներին եւ՛ հետխորհրդային տարածքում, այդ թվում՝ Բելառուսի Հանրապետությունից, եւ՛ ԵՄ-ում ասել ենք, որ մենք չէինք ցանկանա, որ հայտնի «Արեւելյան գործընկերություն» ծրագիրն օգտագործվեր ներգրավված երկրներին կեղծ ընտրության առաջ կանգնեցնելու համար»,- հայտնել է նա:


Նա նաեւ նշել է, որ ՌԴ-ն ամենասկզբից պատրաստ է եղել համագործակցել «Արեւելյան գործընկերություն» նախագծի հետ, առաջարկել է Բրյուսելին «նախագծեր փնտրել, որոնք այդ ծրագրի շրջանակում կմիավորեն ԵՄ երկրները, «Արեւելյան գործընկերության» շրջանակներում ներգրավված երկրները, եւ որոնք կներառեին նաեւ Ռուսաստանի Դաշնության մասնակցությունը»:


«Ցավոք, քիչ բան ստացվեց: Բայց մենք դրանից ողբերգություն չենք սարքել, չնայած գիտենք, որ մեկը ցանկանում է օգտակար արդյունքների ձեռքբերմանն ուղղված գործընթացը կրկին վերածել ինչ-որ հակառուսական նախաձեռնության»,- հավելել է Լավրովը:


Նախագծի գլխավոր նպատակը Եվրամիության մերձեցումն է նախկին ԽՍՀՄ 6 հանրապետությունների հետ՝ Ուկրաինա, Մոլդովա, Հայաստան, Վրաստան, Ադրբեջան եւ Բելառուս:

ՌԴ-ն Ադրբեջան է առաքել ժամանակակից սպառազինության մեծ խմբաքանակ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` Sputnik
21.04.2025
Փաշինյանը չի արձագանքել լրագրողների հարցին Սյունիքում գյուղի գնդակոծության վերաբերյալ