25.11.2024
ԵԱՀԿ-ն դիտարկում է անկացրել Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում
prev Նախորդ նորություն

Ադրբեջանի հատուկ հատուկջոկատայինները մարզումներ են անցել Թուրքիայում

Հունիսի 5-9-ին Թուրքիայի ռազմածովային ուժերի Միջազգային ծովային անվտանգության կատարելագործման կենտրոնի (MARSEC COE) և Ադրբեջանի ՌԾՈւ 11 հատուկջոկատայինների մասնակցությամբ անցկացվել են «նավ բարձրանալու» մարզումներ: Այս մասին այսօր՝ հունիսի 22-ին, հայտնում է Թուրքիայի ՌԾՈւ կայքը:


Զորավարժությունն անցկացվել է Մարմարիսի «Աքսազ» ռազմածովային բազայի տարածքում: Ադրբեջանական ստորաբաժանմանը մարզել են Թուրքիայի ՌԾՈւ «Քարամյուրսելբեյ» ուսումնական կենտրոնի, վերջրյա պատրաստության ուսումնական կենտրոնի և «Ստորջրյա հարձակման» հատուկ նշանակության ուժերի մասնագետները, հայտնում է Ռազմինֆոն.


Հիշեցնենք, որ 2016 թ. Ապրիլյան պատերազմին Ադրբեջանի հատուկ նշանակության ուժերի գործողություններին ներգրավվել էր նաև ռազմածովային ուժերի առնվազն մեկ հատուկջոկատային՝ Ռուսիֆ Աղաևը: Աղաևը գործողությունների ընթացքում սպանված զինծառայողներից մեկն էր:


Թեև պարզ չէ՝ արդյոք նա այդ պահին ևս հենց ռազմածովային ուժերում էր ծառայում, սակայն սա առնվազն նշանակում է, որ ռազմածովային ուժերի համար պատրաստություն անցած հատուկջոկատայինները կարող են ներգրավվել նաև հայկական զինուժի դեմ գործողություներում: