21.04.2025
«Արեւելյան գործընկերությունը» հակառուսական նախաձեռնության վերածելու ցանկացողներ կան
prev Նախորդ նորություն

ՌԴ-ն Ադրբեջան է առաքել ժամանակակից սպառազինության մեծ խմբաքանակ

Ռուսաստանից նոր ռազմատեխնիկա է մատակարարվել Ադրբեջան: Բաքվի նավահանգիստ հասած ժամանակակից սպառազինության մեծ խմբաքանակը մոտ ժամանակներս ուղղվելու է մերձճակատային գոտի, հայտնում է ԱՊԱ գործակալությունը՝ վկայակոչելով երկրի պաշտպանության նախարարությանը:


Համաձայն միջկառավարական համաձայնագրի և Ադրբեջանի ու Ռուսաստանի Դաշնության միջև ռազմատեխնիկական համագործակցության շրջանակներում իրականացվել է ռազմատեխնիկայի պլանային մատակարարում, գրում է գործակալությունը:


Նշվում է, որ «այդ սպառազինությունն ուժեղացնելու է զրահապատ տեխնիկա, ամրություններ, փոքր արագության օդային թիրախներ, կենդանի ուժ և այլ օբյեկտներ խոցելու Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումների մարտական և մարտավարական հնարավորությունները»: Նշվում է, որ ռուսական ռազմական տեխնիկայի և սպառազինության մատակարարումն Ադրբեջան «շարունակվելու է»:

Վրաստանում վթարի է ենթարկվել Մոսկվա-Երևան երթուղու ավտոբուսը, կան տուժածներ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան