24.11.2024
Եվրոպայում ուժերի բալանսը փոխելու ՆԱՏՕ-ի փորձերն ապակայունացնում են իրադրությունը. Լավրով
prev Նախորդ նորություն

Ռուսաստանը, Իրանն ու ահաբեկչությունը գլխավոր սպառնալիքն են աշխարհում. ԱՄՆ փոխնախագահ

Ռուսաստանը, Իրանն եւ ահաբեկչությունը գլխավոր սպառնալիքն են աշխարհում, եւ ԱՄՆ-ն պատրաստ է օգնել ՆԱՏՕ-ի իր դաշնակիցներն պայքարել դրանց դեմ: Այս մասին հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը:


Ըստ ՌԻԱ Նովոստիի, նա հայտարարել է, որ այսօր աշխարհում ավելի վտանգավոր է, քան ժամանակին կոմունիզմի անկումից հետո. Ռուսաստանի՝ միջազգային սահմաններն ուժով վերաձեւելու փորձերը, Իրանի՝ Մերձավոր Արեւելքում իրավիճակն ապակայունացնելու փորձերը, գլոբալ ահաբեկչություն, որը կարող է ցանկացած պահի հարված հասցնել ցանկացած վայրում:


«ԱՄՆ-ն պատրաստ է կատարել իր դաշնակցային պարտավորությունները ՆԱՏՕ-ի շրջանակում՝ այն սկզբունքով, որ ՆԱՏՕ-ի մեկ անդամի վրա հարձակումը հարձակում է բոլորի համար»,- նշել է նա: