21.04.2025
Իսպանիայի Սուեկա քաղաքը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
prev Նախորդ նորություն

Եվրոպայում ուժերի բալանսը փոխելու ՆԱՏՕ-ի փորձերն ապակայունացնում են իրադրությունը. Լավրով

Եվրոպայում գոյություն ունեցող ուժերի հավասարակշռութունը փոխելու ՆԱՏՕ-ի երկրների ջանքերը, ռազմական պոտենցիալի մեծացումը, ԱՄՆ-ի հակահրթիռային պաշտպանության համակարգերի ստեղծումը ապակայունացնում են իրադրությունը Եվրոպայում։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Մենք ստիպված ենք արձանագրել, որ Եվրոպայում ուժերի գոյություն ունեցող իրադրությունը փոխելու փորձերը, սառը պատերազմի ավարտից ի վեր դաշինքի պոտենցիալի աննախադեպ մեծացումը, ռազմա-մարզական ակտիվության ընդլայնումը, ինչպես նաեւ ամերիկյան ՀՀՊ համակարգերի ստեղծումը ապակայունացնում են իրադրությունը Եվրոպայում»,- ասել է Լավրովը՝ Բելառուսի ԱԳ նախարար Վլադիմիր Մաքեյի հետ հանդիպման մեկնարկին։

Լավրովի խոսքով՝ նման որոշումները «հակասում են ԵԱՀԿ եւ Ռուսաստան-ՆԱՏՕ գագաթնաժողովների որոշումներին՝ Եվրոատլանտյան տարածքում միասնականություն, անվտանգություն եւ կայունություն ստեղծելու մասին եւ ուղղակիորեն առնչվում են Ռուսաստանի ու Բելառուսի ազգային շահերին։

Ռուսաստանը, Իրանն ու ահաբեկչությունը գլխավոր սպառնալիքն են աշխարհում. ԱՄՆ փոխնախագահ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար