26.07.2025
Փարիզի համաձայնագրից դուրս գալու ԱՄՆ-ի  որոշումն «անպատասխանատու քայլ» է. Իրանի ԱԳՆ
prev Նախորդ նորություն

Թրամփը՝ Լոնդոնի ահաբեկչությունից հետո. հարկավոր է վերջ տալ քաղաքական կոռեկտությանը

Հարկավոր է վերջ տալ քաղաքական կոռեկտությանը: Լոնդոնի ահաբեկչությունից հետո այս մասին Twitter-ում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:

«Հարկավոր է վերջ տալ քաղաքական կոռեկտությանն եւ սկսել ապահովել մեր ժողովրդի անվտանգությունը: Եթե մենք խելք չհավաքենք, ավելի վատ կլինի»,- գրել է Թրամփը:

Ավելի վաղ նա հեռախոսազրույց է ունեցել Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի հետ եւ օգնություն առաջարկել ահաբեկչությունների հետաքննության հարցում:

Հիշեցնենք, որ հունիսի 3-ի լույս 4-ի գիշերը Լոնդոնում իրականացված ահաբեկչությունների հետեւանքով 7 մարդ է զոհվել, 48 վիրավոր կա: Լոնդոնի կամրջի վրա հարձակմանը երեք ահաբեկիչ է մասնակցել: Նրանք գնդակահարվել են ոստիկանություն առաջին ահազանգից 8 րոպե անց:

Փորձագետ. Քաթարյան ճգնաժամը կազդի նավթի գների վրա
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` sostav.ru
24.07.2025
Կառավարությունը հավանություն տվեց ԵԱՏՄ կինոհամագործակցության նոր համաձայնագրին