24.11.2024
Թրամփը՝ Լոնդոնի ահաբեկչությունից հետո. հարկավոր է վերջ տալ քաղաքական կոռեկտությանը
prev Նախորդ նորություն

Փորձագետ. Քաթարյան ճգնաժամը կազդի նավթի գների վրա

Քաթարի շուրջ ստեղծված իրավիճակը հանդիսանում է նավթի գների բարձրացման լուրջ գործոն։ Այդ մասին հայտարարել է «Сбербанк КИБ»–ի վերլուծաբան Վալերի Նեստերովը։

«Անկայունության ևս մեկ օջախի ձևավորումն ազդելու է նավթի գների վրա և դրանք աճելու են»,– նշել է Նեստերովը, փոխանցում է ՌԻԱ Նովոստի–ն։

Ըստ նրա, նավթի գների տեսանկյունից դա պետք է դրական ազդեցություն ունենա`Մերձավոր Արևելքում ցանկացած լարվածություն ազդում է նավթի գների վրա»,–հավելել է նա։


Արաբական 4 պետություն՝ Բահրեյնը, Սաուդյան Արաբիան, Եգիպտոսն ու ԱՄԷ-ն, խզել են դիվանագիտական կապերը Քաթարի հետ: Ավելի ուշ նրանց միացել է նաև Եմենը:

Հարևան երկրի հետ հարաբերությունները խզելու մասին առաջինը հայտարարեց Բահրեյնի թագավորությունը: Մանաման նման քայլի է գնացել Դոհայի քաղաքականության պատճառով, որը «ձգտում է ապակայունացնել իրավիճակը Բահրեյնում և միջամտել վերջինիս գործերին՝ շարունակելով սադրանքներն ու սրացումը ԶԼՄ-ներում և աջակցելով ահաբեկչական գործունեությանը»:

Բահրեյնը 48 ժամ է տվել Քաթարի դիվանագետներին թագավորության տարածքը լքելու համար: Մանաման նաև կասեցրել է ավիա և ծովային հաղորդակցությունը Դոհայի հետ և արգելել է Քաթարի քաղաքացիներին այլցելել Բահրեյն: Բահրեյնի հայտարարությունից րոպեներ անց Քաթարի հետ դիվանագիտական հարաբերությունների կասեցման մասին են հայտարարել Էր Ռիադը, Կահիրեն և Աբու Դաբին:

ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը կոչ է արել կողմերին նստել բանակցությունների սեղանի շուրջ և հարթել տարաձայնությունները: