24.11.2024
Վլադիմիր Պուտինը ՆԱՏՕ-ն անվանել է ԱՄՆ-ի արտաքին քաղաքական գործիքը
prev Նախորդ նորություն

Փարիզի համաձայնագրից դուրս գալու ԱՄՆ-ի որոշումն «անպատասխանատու քայլ» է. Իրանի ԱԳՆ

Իրանն արձագանքել է Կլիմայի փոփոխությունների հարցով Փարիզի համաձայնագրից դուրս գալու ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի որոշմանը՝ որակելով այն որպես «անպատասխանատու քայլ»:


Ինչպես հայտնում է իրանական Presstv-ին, նման հայտարարություն է կատարել Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Բահրամ Քասեմին:


«Տվյալ որոշումը ցույց է տալիս այդ երկրի իշխանությունների անպատասխանատվությունը միջազգային հանրության առջեւ: Կլիմայի փոփոխությունների հետեւանքների դեմ պայքարը բոլոր երկրների անկեղծ համագործակցությունն է պահանջում, հատկապես՝ զարգացած պետությունների», - ասել է նա:


Նա հիշեցրել է, որ ԱՄՆ-ն աշխարհում երկրորդ երկիրն է ջերմոցային գազերի արտանետումների ծավալով:


Նախօրեին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն դուրս է գալիս Փարիզի կլիմայական համաձայնագրից։ Իր ելույթում նա ասել է, որ երկիրը կսկսի այդ ոլորտում նոր համաձայնագիր կնքելու շուրջ բանակցությունները։