24.11.2024
Ահաբեկչություն Լոնդոնում. Վեց զոհ, բազմաթիվ վիրավորներ
prev Նախորդ նորություն

Վլադիմիր Պուտինը ՆԱՏՕ-ն անվանել է ԱՄՆ-ի արտաքին քաղաքական գործիքը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՆԱՏՕ-ն անվանել է ԱՄՆ-ի արտաքին քաղաքական գործիքը, որում չկան դաշնակիցներ:


«Այն ԱՄՆ-ի գործիքն է, որտեղ կան վասալներ, ոչ թե դաշնակիցներ», - հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինn ամերիկացի լրագրող Օլիվեր Ստոունին տված հարցազրույցում:


Ինչպես հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը, Պուտինը նշել է, որ երբ ինչ-որ պետություն դառնում է ՆԱՏՕ-ի անդամ, նրա համար մեծապես դժվարանում է դիմադրել այդ կառույցի առաջնորդ ԱՄՆ-ին։


«Եվ այդ երկրում հեշտությմաբ կարող են հայտնվել թե հակահրթիռային պաշտպանության համակարգեր, թե նոր բազաներ, թե նոր հարվածային համալիրներ։ Մենք այդ կապակցությամբ բնականաբար ձեռնարկենք հակաքայլեր, ինչն էլ ավելի կլարի իրավիճակը»,- նշել է Պուտինը։


ՌԴ նախագահը նաեւ բացատրել է ՆԱՏՕ-ի ընդլայնման վերաբերյալ պաշտոնական Մոսկվայի սուր արձագանքի պատճառները:


«Մենք այդքան սուր ենք արձագանքում ՆԱՏՕ-ի ընդլայնմանը, քանի որ հասկանում ենք դրա արժեքների բացակայությունն ու մեզ համար այդ կազմակերպության վտանգը։ Բայց մեզ ամենից շատ մտահոգում է որոշումների ընդունման պրակտիկան»,- նշել է Վալդիմիր Պուտինը: