Հայաստանում մտադիր են սահմանամերձ համայքներում լրացնել ռադիոընդունիչներն այնպես, որպեսզի թուրքական եւ ադրբեջանական ադիոալիքները չկարողանան ներթափանցել այնտեղ:
Կառավարության հրավիրած ԱԺ արտահերթ նիստին այսօր ՀՌԱՀ նախագահ Գագիկ Բունիաթյանը ներկայացրեց «Հեռուստաընկերության եւ ռադիոյի մասին» եւ «Պետական տուրքի մասին» օրենքների փոփոխությունները, որոնցով ընդլայնվում է ռադիոհեռարձակման ցանցը, հայտնում է A1պլյուսը։
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը արձագանքեց` ասելով. «Այս նախաձեռնությամբ թուրքական եւ ադրբեջանական կլկլոցներ սահմանամերձ համայնքներում չեն լսվի, այլ միայն մեր ռադիոն կլսեն։ Այսպիսով լուծում ենք նաեւ ազգային ու ինֆորմացիոն անվտանգության հարցը»:
«Ելք» դաշինքի պատգամավոր Գեւորգ Գորգիսյանը հետաքրքրվեց` հատուկ խլացուցիչնե՞ր են դրվելու, թե՞ թվայնացում է լինելու. «Եթե միայն թվայնացում, ապա այս դեպքում դեռ խնդիր ենք ունենալու»։ Գագիկ Բունիաթյանը պատասխանեց` նշելով, որ ամբողջությամբ թվայնացման խնդիրը չեն լուծի. «Մեր հարեւաններն ունեն համապատասխան քանակի ռադիոընդունիչներ, մենք մեր ունեցածը պետք է լրացնենք»։
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը արտահերթ ելույթով պատասխանեց Նիկոլ Փաշինյանին. «Սահմանամերձ շրջաններին, որոնք ունեն սահմաններ Թուրքիայի ու Ադրբեջանի հետ, իսկ դա ՀՀ 80-ից ավելի տոկոսն է, մենք հնարավորություն ենք տալիս այդ բնակչներին ավելի ճիշտ ինֆորմացիա ստանալ մեր ռադիոհաճախությունների միջոցով, այլ ոչ թե թուրքական կամ ադրբեջանական ռադիոներ լսել»:
Մեդիա-փորձագետ Սամվել Մարտիրոսյանի խոսքով, սահմանամերձ շրջաններում լրատվության ադրբեջանական բովանդակությա հեռարձակումըմ երբեմն ինֆորմացիայի միակ աղբյուրն է, քանի որ այդ շրջաններում հայկական “հայկական ռոդիոալիքները գրեթե տեղ րեն հասնում”:
«Նորություն չէ, որ ադրբեջանցները հայերեն լեզվով հեռարձակում են իրականացնում, իսկ դա հիմնականում քարոզչական նպատակ է հետապնդում՝ հաշվի առնելով Ադրբեջանում մամուլի վրա պետության ազդեցության բարձր աստիճանը», - VERELQ-ի հետ զրույցում ասաց Սամվել Մարտիրոսյանը՝ հավելելով, որ սա բացահայտ վտանգ է հատկապես, երբ Հայաստանն Ադրբեջանի հետ փաստացի պատերազմական դրության մեջ է:
«Մեր սահամանմերձ գյուղերն ադրբեջանական պրոպագանդայի ազդեցության տակ են: Իսկ հատկապես լարվածությունների ժամանակ ադրբեջանական ԶԼՄ-ները տարածում են դեզինֆորմացիա: Սա ոչ թե պոտենցիալ, այլ բացահայտ սպառնալիք է: Ենթադրում եմ, որ այս նախաձեռնությամբ փորձ է կատարվում հենց այդ սպառնալիքը չեզոքացնել կամ նվազագույնի հասցնել», - եզրափակեց նա: