24.11.2024
Գերմանիային կփոխանցվի տեղեկատվություն ՀՀ-ում առկա ներդրումային ծրագրերի վերաբերյալ
prev Նախորդ նորություն

«Ծառուկյան» դաշինքի ըմբոստները հեռացան. ովքե՞ր կստանան մանդատները

Առաջիկայում Ազգային Ժողովի կազմում փոփոխություններ կլինեն. ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը արտահերթ նիստում հայտարարեց, որ խորհրդարանը ստացել է «Ծառուկյան» դաշինք խմբակցության 3 պատգամավորների դիմումները՝ պատգամավորական մանդատից հրաժարվելու մասին, որոնք ընդունվել են:


Հիշեցնենք, պատգամավորների ինքնաբացարկի դիմումները ստացվել էին մեկ շաբաթ առաջ, Արա Բաբլոյանն այդ մասին հայտարարել էր նիստում: Քանի որ Խաչիկ Մանուկյանը, Արտյոմ Ծառուկյանը և Հարություն Ղարագյոզյանը այս ընթացքում դիմումները ետ չեն վերցրել, նրանց պատգամավորական լիազորություններն այսուհետ դադարեցված են:


Արա Բաբլոյանի խոսքով՝ դիմումներն ուղարկվել են Կենտրոնական ընտրական հանձնաժողով: 


Հիշեցնենք, Խաչիկ Մանուկյանը, Հարություն Կարագյոզյանը և Արտյոմ Ծառուկյանը այն 11 պատգամավորներից են, որոնք ԿԸՀ-ից հետ վերցրեցին ինքնաբացարկի իրենց դիմումները և վիրավորված էին Գագիկ Ծառուկյանից: Նրանք ներկայացել էին ԿԸՀ և պնդել, որ նախկինում իրենց ներկայացված դիմումը համարվի չեղյալ, քանզի իրենք չեն հրաժարվում մանդատը ստանալուց: 


Նշենք, որ Խաչիկ Մանուկյանի փոխարեն, ըստ VERELQ-ի աղբյուրների, պատգամավորի մանդատ կստանա Գագիկ Ծառուկյանի օգնական, Արագածոտնի մարզից ռեյտինգային ընտրակարգով առաջադրված Նորա Առուստամյանը, Մալաթիա-Սեբաստիա և Շենգավիթ վարչական շրջաններում «Ծառուկյան դաշինք»-ից առաջադրված Հակոբ Նազարյանը և թիվ 1 ընտրական ընտրատարածքից առաջադրված նախկին սոցապ նախարար Գևորգ Պետրոսյանը: