24.11.2024
«Ծառուկյան» դաշինքի ըմբոստները հեռացան. ովքե՞ր կստանան մանդատները
prev Նախորդ նորություն

Կանխարգելվել է թիրախավորված կիբերգրոհը ՀՀ բանկային համակարգի վրա. ԿԲ

ՀՀ կենտրոնական բանկն առևտրային բանկերի տեղեկատվական անվտանգության պատասխանատուների մասնակցությամբ ունի համագործակցության մշակված հարթակ, որը թույլ է տվել կանխարգելել վերջերս տեղի ունեցած նպատակաուղղված կիբերգրոհը ՀՀ բանկային համակարգի վրա: Tert.am-ի հետ զրույցում այս մասին հայտնել է Կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Հարություն Բերբերյանը։


«Հայաստանի Կենտրոնական բանկը պարբերաբար անցկացնում է ֆինանսական համակարգի տեղեկատվական անվտանգության բարձրացմանն ուղղված համալիր միջոցառումներ: Ավելին՝ վերջերս ՀՀ ԿԲ խորհուրդը հերթական նիստում որոշում ընդունեց, որի համաձայն՝ ՀՀ առևտրային բանկերի համար սահմանված է պահանջ՝ պարբերաբար անցկացնել խոցելիության գնահատում և ներթափանցման փորձ, որոնք պետք է իրականացվեն համաշխարհային ճանաչում ունեցող www.crest-approved.org կազմակերպության անդամ ընկերությունների կողմից»,-ասել է նա։


Աղբյուրը հիշեցնում է, որ «Առավոտ» օրաթերթը, հղում անելով «Կասպերսկի լաբորատորիայի» փորձագետի հայտնած տեղեկատվությանը, հայտնել էր, որ WannaCry վիրուսից Հայաստանում յուրաքանչյուր 20-րդ համակարգիչը վարակվել է և նշել, որ Հայաստանի բանկային համակարգի վրա մոտ 1 ամիս առաջ թիրախային հարձակում է եղել, որը լուրջ հետևանքների չի հանգեցրել:


Հարություն Բերբերյանի տեղեկացմամբ՝ ՀՀ ռեզիդենտ բանկերի մեծամասնությունն արդեն սկսել է թեսթավորման գործընթացը, և բոլոր բանկերը ԿԲ պահանջը բավարարելու համար հատկացնում են անհրաժեշտ ֆինանսական և մասնագիտական ռեսուրսներ:


Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: