22.04.2025
Ապագայում Հայաստանը ներդրումների դիմաց կարող է քաղաքացիություն շնորհել
prev Նախորդ նորություն

Գերմանիային կփոխանցվի տեղեկատվություն ՀՀ-ում առկա ներդրումային ծրագրերի վերաբերյալ

Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսության արևելյան հանձնաժողովի գործադիր տնօրեն Միխայել Հարմսին: Հանձնաժողովը Գերմանիայի տնտեսության առաջատար գործարար ասոցիացիաները ներկայացնող կազմակերպություն է:

Կառավարության ղեկավարը նշել է, որ Հայաստանի համար Գերմանիան կարևոր գործընկեր է, և մեր երկիրը շահագրգռված է տարբեր ոլորտներում երկկողմ հարաբերությունների զարգացմամբ: Վարչապետի խոսքով՝ ՀՀ կառավարությունը բարեփոխումներ է իրականացնում գործարար միջավայրի բարելավման, օտարերկրյա ներդրումների համար նպաստավոր պայմանների ստեղծման ուղղությամբ և պատրաստ է քննարկել առևտրատնտեսական կապերի ակտիվացմանն ուղղված փոխշահավետ ցանկացած նախաձեռնություն:

Իր հերթին Միխայել Հարմսը պատրաստակամություն հայտնել աջակցել տնտեսական ոլորտում հայ-գերմանական համագործակցության խորացմանը՝ օգտագործելով հնարավոր բոլոր հարթակները:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել էներգետիկայի, հանքարդյունաբերության, գյուղատնտեսության, զբոսաշրջության, ենթակառուցվածքների և այլ ոլորտներում համատեղ ծրագրերի հեռանկարների շուրջ:

Կարեն Կարապետյանը հանձնարարել է պատասխանատուներին՝ գերմանական կողմին տեղեկատվություն փոխանցել առկա ներդրումային ծրագրերի փաթեթի վերաբերյալ և հետևողական լինել հետադարձ կապի հարցում:

«Ծառուկյան» դաշինքի ըմբոստները հեռացան. ովքե՞ր կստանան մանդատները
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան