27.07.2025
Վաշինգտոնի ծեծկռտուքի մասին ԱՄՆ Հայ դատի գրասենյակի տնօրենը վկայություն կտա Կոնգրեսում
prev Նախորդ նորություն

Թրամփը կպահպանի ՌԴ-ի դեմ պատժամիջոցները. WSJ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ի պատասխան նախագահական ընտրություններին Մոսկվայի ենթադրյալ միջամտության, կպահպանի 2016 թվականին Ռուսաստանի դեմ Բարաք Օբամայի սահմանած պատժամիջոցները։ Այս մասին հաղորդում է WSJ-ն՝ վկայակոչելով Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյային։

Պարբերականը հաղորդում է, որ ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ 2014 թվականին Ուկրաինայի իրադարձությունների պատճառով Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ի ու դաշնակիցների սահմանած պատժամիջոցները կպահպանվեն։ Սակայն Թրամփը հնարավոր էր համարում 2016 թվականին Բարաք Օբամայի սահմանած պատժամիջոցների չեղարկումը, երբ ամերիկյան հետախուզությունը Մոսկվային մեղադրեց կիբերհարձակումների մեջ՝ ԱՄՆ նախագահական ընտրություններին միջամտելու նպատակով:

WSJ-ն նշում է, որ Սպիտակ տան Ազգային տնտեսական խորհրդի ղեկավար Գերի Քոնն այսօր հայտարարել է, թե Թրամփը դեռ չի կողմնորոշվել հակառուսական պատժամիջոցների հարցում։ «Նա շատ տարբերակներ ունի»,- ասել է Քոնը։

Մանչեսթերի ահաբեկիչը մոտ 1 տարի նախապատրաստել է ահաբեկչությունը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` sostav.ru
24.07.2025
Կառավարությունը հավանություն տվեց ԵԱՏՄ կինոհամագործակցության նոր համաձայնագրին