Մանչեսթերի ահաբեկիչը մոտ 1 տարի նախապատրաստել է ահաբեկչությունը
Մանչեսթերում ահաբեկչության իրականացման մեջ կասկածվող Սալման Աբեդին առնվազն 1 տարի առաջ է սկսել պատրաստվել հարձակման:
22-ամյա տղամարդը հարձակումից մոտ 12 ամիս առաջ հաշվեհամար է բացել բանկում, որը հետագայում օգտագործել է ինքնաշեն պայթուցիկի համար բացադրիչներ գնելու նպատակով, գրում է Deutsche Welle-ն։
Կասկածներ չառաջացնելու համար, նա գնումներ է կատարել տարբեր խանութներից, մասնավորապես, B&Q տնտեսական ձեռնարկությունից, որը մանրածախ առևտրով է զբաղվում, և Screwfix ընկերությունում, որը գտնվում է Մանչեսթերի արվարձանում: Նա հատուկ այնպես է ծրագրել, որ գնումները տարբեր օրերին արվեն: Բոլոր գնումներն արվել են մինչև ապրիլի կեսը, երբ Աբեդին կարճ ժամանակով Լիբիա է մեկնել:
Մինչդեռ բրիտանական ոստիկանությունը մայիսի 26-ին հայտնել է, որ ահաբեկչության գործով ևս մի տղամարդ է ձերբակալվել, ուստի այս պահի դրությամբ ձերբակալվածների թիվը Արիանա Գրանդեի համերգի ժամանակ ահաբեկչության գործով հասնում է 8-ի: Նախկինում 2 ձերբակալված ազատ է արձակվել առանց մեղադրանք ներկայացնելու: