24.11.2024
Թուրքիան ընտրություններից հետո. Սպասել՞ շտկումներ Էրդողանի «հայկական քաղաքականությունում»
prev Նախորդ նորություն

Աբաշիձե. Այս փուլում ՌԴ-ի հետ դիվանագիտական հարաբերությունների վերականգնումն անհնար է

ՌԴ-ի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն անիրատեսական է համարում այս պահին ՌԴ-ի հետ դիվանագիտական հարաբերությունների վերականգնման շուրջ խոսակցությունները:

«Ինչպես կարելի է խոսել դիվանագիտական հարաբերությունների վերականգնման մասին, երբ երկիրը չի ընդունում մեր տարածքային ամբողջականությունը և հակառակը, նպաստում է երկրի կազմաքանդմանը: Սակայն, եթե սկսվի այդ խնդրի կարգավորման շուրջ գործընթաց, եթե լուրջ առաջխաղացում գրանցվի Աբխազիայի և Ցխինվալի տարածաշրջանի շուրջ խնդիրների կարգավորման առումով, որոշ փուլում կարող է առաջ գալ դիվանագիտական հարաբերությունների վերականգնման հարցը, սակայն ոչ այժմ»,-նշել է Աբաշիձեն, փոխանցում է apsny.ge կայքը:

Մինչ այդ, VERELQ–ը հայտնել էր, որ Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ-ը հայտարարել է, որ Վրաստանի հետ հարաբերությունների լիարժեք կարգավորմանը խոչընդոտում է պաշտոնական Թբիլիսիի դիրքորոշումը աբխազական և հարավօսական հարցերի վերաբերյալ, ինչպես նաև ԵՄ-ին ու ՆԱՏՕ-ին ինտեգրվելու ուղենիշը: Այդ մասին նշվում է ՌԴ ԱԳՆ կայքում տեղեկայված փաստաթղթում:

Մոսկվան շարունակելու է պահպանել Աբխազիայի և Հարավային Օսիայի պետականության կայացմանն աջակցման ուղենիշը՝ ապահովելով նրանց անվտանգությունը և սոցիալ-տնտեսական զարգացումը, ասված է փաստաթղթում: