24.11.2024
Աբաշիձե. Այս փուլում ՌԴ-ի հետ դիվանագիտական հարաբերությունների վերականգնումն անհնար է
prev Նախորդ նորություն

Սերգեյ Իվանով. ԵԱՏՄ-ի շրջանակներում միասնական արժույթի անցումը շուտ չի լինելու

Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) շրջանակներում միասնական արժույթի անցումը կարևոր իրադարձություն կլինի: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության նախագահի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Իվանովը և հավելել, որ դա կարող է տեղի ունենալ ոչ շուտ:

Ելույթ ունենալով ռուսական մամուլի համաշխարհային կոնգրեսի շրջանակներում՝ Իվանովը նշել է, որ ԵԱՏՄ-ը երկրները այսօր այդպիսի սցենարի պատրաստ չեն, սակայն, ուշ թե շուտ դա պետք է տեղի ունենա: Իվանովը ԵԱՏՄ-ի կայացումը երկարատև գործընթաց է անվանել և հիշեցրել, որ Եվրամիությունը զարգանում է արդեն ավելի քան 50 տարի, իսկ իրենք դեռ ճանապարհի սկզբում են, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Նա նշել է, որ ԵԱՏՄ-ի հինգ երկրների բնակչության մեծամասնությունը աջակցում է այդ միությանը: «Ես լիովին վստահ եմ, որ մեր ԵԱՏՄ-ի հնգյակում, բնակչության մեծամասնությունը աջակցում է այն», - նշել է նա:

Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ ԵԱՏՄ-ի երկրների միջև ապրանքաշրջանառությունը մեկ տարվա ընթացքում աճել է 20 միլիարդ դոլարով, դրական են նաև ապրանքների համար ազատ սահմանները և այլն: Իվանովը չի բացառել, որ հավանաբար ԵԱՏՄ-ի հինգ՝ ՌԴ, Բելառուս, Ղազախստան, Հայաստան, Ղրղզստան երկրների ոչ բոլոր բնակիչներն է դուր գալիս ԵԱՏՄ-ը:

«Սակայն և ԵՄ-ում ոչ բոլորն են հավանում ԵՄ-ը: Եվ ես կասկածում եմ, թե ինչու չեն հավանում, այնտեղ այնպիսի բյուրոկրատիա է, որ Ռուսաստանն անգամ երազում չի տեսել», - նշել է նա և հիշեցրել, որ Մեծ Բրիտանիայի կառավարությունը որոշում է ընդունել հանրաքվե անցկացնել ԵՄ-ից դուրս գալու հարցով: «Այսինքն արդեն մի ամբողջ երկիր դնում է այդպիսի հարց», - ընդգծել է Իվանովը:

Հիշեցնենք, որ այս տարվա մարտին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է որոշել ԵԱՏՄ-ի շրջանակներում արժութային ինտեգրացիայի հետագա ուղղությունը՝ արժութային միություն ստեղծելու հնարավորությունը հաշվի առնելով:

Մեկնաբանների կարծիքով, Պուտինի հանձնարարությունը առաջին լուրջ քայլն է ԵԱՏՄ-ի տարածքում միասնական արժույք կիրառելու հարցում և առևտրային գործողություններում դոլարի բացառումը: Սակայն շատ փորձագետներ, այդ թվում ՌԴ-ում, կարծում են, որ ԵԱՏՄ-ի անդամ երկրները դեռևս չեն հասել ինտեգրացիայի այն մակարդակին, որպեսզի ձևավորեն արժութային միություն: