24.11.2024
Յակունին. Իրան-Հայաստան երկաթգիծը հեռանկարներ չունի
prev Նախորդ նորություն

Իրանը հաջորդ շաբաթ կսկսի նավթ արտահանել Ռուսաստան

Իրանի նավթի նախարար Բիջան Զանգելահը հայտարարել է իրանական նավթը Ռուսաստան առաքելու մասին: Նրա խոսքով, այդպիսի պայմանավորվածություն ձեռք է բերվել ՌԴ-ի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակի հետ՝ Վիեննայում նավթ արտահանող երկրների հետ հանդիպման շրջանակներում, փոխանցում է Reuters-ը:

Նրա խոսքով, ՌԴ-ը արժույթով վճարելու է օրեկան 500.000 բարել իրանական նավթի համար, իսկ Իրանը այդ գումարներով ռուսական կողմից պողպատ, ցորեն և նավթամթերքներ է գնելու: Ապրիլին Կրեմլը հայտարարել է, որ պայմանագիրը սկսել է իրականացվել: Ըստ գործարքի, Իրանը օրեկան 500.000 նավթ է առաքելու Ռուսաստան՝դրա դիմաց ստանալով համարժեք ռուսական ապրանքներ:

Մինչ այդ VERELQ հայտնել էր, որ նավթի առևտրի ոլորտում ռուս-իրանական համագործակցությունը չի կրելու բարտերային բնույթ: Այդ մասին հայտարարել է Իրանի Պետական Նավթային ազգային ընկերության միջազգային կապերի վարչության ղեկավար Մոհսեն Կամսարին:

Նրա խոսքով, ռուսական կողմը արտահանելու է իրանական նավթը, իսկ ստացված գումարներով Իրանը կկարողանա աշխարհի տարբեր անկյուններում իրեն անհրաժեշտ ապրանքները գնել: