Բաղդասարով. Ոչ Թուրքիան, ոչ ԱՄՆ–ն երբեք չեն համակերպվի Հմեյմիում ռուսական ռազմաբազայի հետ
ՌԴ–ի և Թուրքիայի նախագահները Սոչիում հանդիպման ընթացքում հավանություն են տվել Սիրիայում անվտանգության գոտիների ստեղծմանը։
Մերձավոր Արևելքի ու Կենտրոնական Ասիայի երկրների ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավար Սեմյոն Բաղդասարովը «Զվեզդա»–ին տված հարցազրույցում նշել է, որ անվտանգության գոտիների ստեղծումը երկրների առաջնորդների հանդիպման առանցքային արդյունք է և խոշոր փոփոխություն սիրիական հակամարտությունում։
«Բացասական պահը կայանում է նրանում, որ ռեալ ընդունվում է Սիրիայի տարածքային ամբողջականության բացակայությունը։ Ինչքան էլ դիվանագետները հայտարարեն, թե Սիրիան միասնական պետություն է, սակայն գոտիները ստեղծվում են։ Դրանք երեք գոտիներ են` Իդլիբ, Հյուսիսային Հալեպ և Արևելյան Գութ»,– նշել է նա։
Անդրադառնալով Էրդողանի այցին նա նշել է, որ նա անկախնատեսլի ղեկավար է։ Այսօր Թուրքիայի նախագահը խուսանավում է Մոսկվայի ու Վաշինգտոնի միջև։
Ըստ նրա, Մոսկվան Անկարայի հետ հարաբերություններ կառուցելիս պետք է հաշվի առնի, որ Էրդողանը չի կարող ընդունել ռուսական զորքերի ներկայությունը Լաթաքիայում` Հմեյմիում։
«Ոչ Թուրքիան, ոչ ԱՄՆ–ն երբեք չեն համակերպվի Հմեյմիում ռուսական ռազմաբազայի հետ, քանի որ դա Միջերկրական ծովում ազդեցություն է»,–հավելել է նա։