18.08.2026
Սևանա լճի մակարդակը բարձրացել է նախորդ տարվա համեմատ
prev Նախորդ նորություն

Վթարների աճ և մահվան դեպքերի նվազում. ոստիկանության տվյալները

Ոստիկանության պետ Կամո Ցուցուլյանը ներկայացրել է 2026 թվականի առաջին կիսամյակի ամփոփիչ տվյալները:


Ճանապարհատրանսպորտային պատահարների վիճակագրությունը ցույց է տալիս, որ վթարների ընդհանուր թիվն աճել է՝ 2072-ից հասնելով 2146-ի, սակայն մահվան ելքով դեպքերը նվազել են 3,4%-ով:


Հանցավորության ոլորտում արձանագրվել է ընդհանուր ցուցանիշի 0,3% նվազում. փաստացի գրանցվել է 21 960 հանցագործություն: Թեև հանցափորձերի թիվն աճել է, սակայն ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների քանակը կրճատվել է 1,9%-ով: Հանցագործությունների կառուցվածքում ճնշող մեծամասնությունը՝ 88,2%-ը, թեթև և միջին ծանրության դեպքերն են, իսկ ծանր հանցատեսակները կազմում են ընդամենը 11,8%:


 

ՄԻՊ-ը հորդորել է չհրապարակել գտնված երեխայի անձնական տվյալները
Հաջորդ նորություն next