18.08.2026
Վարելու իրավունքից զրկված անձանց կողմից մեքենա վարելու դեպքերն աճել են 74.4%-ով
prev Նախորդ նորություն

Սևանա լճի մակարդակը բարձրացել է նախորդ տարվա համեմատ

ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից» հայտնում են՝ Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա նույն օրվա ցուցանիշից բարձր է 15 սմ-ով, իսկ 2026 թվականի հունվարի 1-ի մակարդակից՝ 50 սմ-ով։


Օգոստոսի 10-16-ն ընկած ժամանակահատվածում Արփա-Սևան ջրատարով Սևանա լիճ է տեղափոխվել 1.701 մլն խմ ջուր։ 2026 թվականի հունվարի 1-ից օգոստոսի 16-ը ներառյալ լիճ տեղափոխված ջրի ընդհանուր ծավալը կազմել է 167.156 մլն խմ։


Նույն ժամանակահատվածում Սևանա լճից Հրազդան ՀԷԿ-ի ուղղաթեք ջրանցքի Գեղամավան դիտակետի տվյալներով բաց է թողնվել 10.835 մլն խմ ջուր։


Հուլիսի 2-ից օգոստոսի 16-ը ներառյալ Սևանա լճից բաց թողնված ջրի ընդհանուր ծավալը կազմել է 41.368 մլն խմ։


 

Վթարների աճ և մահվան դեպքերի նվազում. ոստիկանության տվյալները
Հաջորդ նորություն next