17.08.2026
Լուսանկարը` mia.gov.am
prev Նախորդ նորություն

Ռազմական կապերի խորացում. Հնդկաստանի պաշտպանության քարտուղարը Երևանում է

Լուսանկարը` mil.am
Լուսանկարը` mil.am

Հայաստանի և Հնդկաստանի միջև պաշտպանական ոլորտում համագործակցությունը նոր փուլ է թևակոխում։ Օգոստոսի 16-ին պաշտոնական այցով Երևան է ժամանել Հնդկաստանի պաշտպանության քարտուղար Ռաջեշ Կումար Սինգհը՝ շարունակելու երկկողմ ռազմավարական երկխոսությունը։


ՀՀ պաշտպանության նախարարության փոխանցմամբ՝ բարձրաստիճան պաշտոնյայի այցը նպատակ ունի ամրապնդելու երկու պետությունների միջև անվտանգային գործակցությունը։ Այս հանդիպումը տրամաբանական շարունակությունն է դեռևս գարնանը մեկնարկած բանակցությունների։


Ընթացիկ տարվա ապրիլի 28-ին Նյու Դելիում Ռաջեշ Կումար Սինգհն արդեն իսկ հանդիպել էր Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանի հետ։ Այն ժամանակ կողմերը հանգամանալից քննարկել էին հայ-հնդկական պաշտպանական գործակցության ընդլայնման և համատեղ ծրագրերի զարգացման հեռանկարները։


 

Լուսանկարը` armenpress.am
Հաջորդ նորություն next