8.08.2026
Փաշինյանն ու Միշուստինը
prev Նախորդ նորություն

Եկեղեցու դեմ սկսված արշավը իշխանության թուլության նշան է

Եկեղեցու և Ամենայն Հայոց Հայրապետի դեմ սկսված հակասահմանադրական դատավարությունը սոսկ հերթական անօրինականության դրսևորում չէ։ Այն ուղղված է մեր հոգևոր արմատների, Սփյուռքի դեմ՝ որպես Եկեղեցու շուրջ ձևավորված կառույցի, ինչպես նաև պետական խորհրդանիշների դեմ և հանդիսանում է դրանց ոչնչացմանն ուղղված արշավի հերթական դրսևորումներից մեկը։

Եկեղեցու դեմ սկսված արշավը իշխանության թուլության նշան է, միասնականության և ազգային միասնության դեմ ուղղված քայլ։ «Մայր Հայաստանը» դատապարտում է իշխանությունների այս քայլերը և կոչ է անում հասարակությանը կանգնել Եկեղեցու և Վեհափառ Հոր կողքին։


«Մայր Հայաստան» կուսակցություն