6.08.2026
ԱՄՆ դեսպանություն. վիզայի ժամկետի խախտումը կարող է հանգեցնել մուտքի մշտական արգելքի
prev Նախորդ նորություն

ՀՀ-ն ու ԱՄՆ-ն ամրապնդում են համագործակցությունը կրթության, մշակույթի և սպորտի ոլորտներում

ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը դեսպանությունում հյուրընկալել է ԱՄՆ պետքարտուղարի կրթական և մշակութային հարցերով տեղակալ Քեյթ Դիլոնին և պետքարտուղարի մասնագիտական և մշակութային փոխանակումների հարցերով փոխտեղակալ Շենոն Սպրենգերին։


Այս մասին հայտնում է դեսպանությունը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են հանրային դիվանագիտության ոլորտում հայ-ամերիկյան կապերի ընդլայնման հնարավորությունները։ Մասնավորապես՝ անդրադարձ է կատարվել կրթության, մշակույթի, սպորտի բնագավառներում համատեղ ծրագրերի իրականացման և համագործակցության ընդլայնման հեռանկարներին։

Զրույցի ընթացքում ընդգծվել է նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող նոր ուղղություններում համատեղ նախաձեռնությունների կարևորությունը՝ նպատակ ունենալով բացահայտել նոր հնարավորություններ և ամրապնդել առկա գործընկերությունը։