5.08.2026
ՀԾԿՀ-ի որոշմամբ երկարաձգվել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի «Հրազդան-5» կայանի լիցենզիան
prev Նախորդ նորություն

Դպրոցների շրջանավարտների կեսը որոշել է բարձրագույն կրթություն չստանալ

2026 թ. սեպտեմբերին բակալավրի ու անընդհատ եւ ինտեգրված կրթական ծրագրերով առկա ուսուցմամբ Հայաստանի պետական եւ ոչ պետական բուհերում ուսումնառությունը կսկսեն 10958 առաջին կուրսեցիներ: 2026 թվականին հանրակրթական համակարգն ունեցել էր 22 205 շրջանավարտ: Բուհ է ընդունվել շրջանավարտների ընդհանուր թվի 49,35%-ը։


Մրցույթի հիմնական եւ լրացուցիչ փուլերում բուհ ընդունված դիմորդները զբաղեցրել են 2026-2027 տարվա համար հատկացված ընդհանուր 12 720 տեղերի 86,15%-ը։


Ընդունվածների 96.3%-ը կսովորի պետական, իսկ 3.7%-ը՝ ոչ պետական բուհերում։


Ըստ նախնական տվյալների, ընդունելության հիմնական եւ լրացուցիչ փուլում ամենամեծ թվով ընդունված դիմորդներ ունեն Երեւանի պետական համալսարանը, Հայաստան պետական տնտեսագիտական համալսարանը, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը: