18.09.2026
Ընդդիմադիր ուժերը միավորվելու շուրջ խորհրդակցություններ են անցկացնում. Կարապետյան
prev Նախորդ նորություն

Ուզբեկստանի նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին

Ուզբեկստանի Հանրապետության նախագահ Շավքաթ Միրզիյոևը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում վերանշանակվելու առթիվ։


Ուղերձում ասված է.


«Հարգելի՛ Նիկոլ Վովայի,


Ինձ համար մեծ ուրախություն է հղել Ձեզ անկեղծ շնորհավորանքներս՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում Ձեր վերանշանակվելու առիթով։


Վստահ եմ, որ այս բարձր պաշտոնում Ձեր գործունեությունը կնպաստի Ձեր ժողովրդի կենսամակարդակի հետագա
բարձրացմանը, երկրի միջազգային հեղինակության ամրապնդմանը, ինչպես նաև Ուզբեկստանի և Հայաստանի միջև փոխադարձ կապերի հետևողական զարգացմանը։


Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձերդ Գերազանցությանը քաջառողջություն, ընտանեկան երջանկություն և
հաջողություններ Ձեր պատասխանատու պետական գործունեության մեջ, իսկ Հայաստանի ժողովրդին՝ խաղաղություն և բարգավաճում»։


 

Երուսաղեմի Հայ Դատի հանձնախումբը դատապարտել է հայկական թաղամասի վրա կատարված հարձակումը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` b24.am
17.09.2026
Մոսկվայի հետ շարունակվում են բանակցությունները հայկական երկաթուղու կոնցեսիայի վերաբերյալ