Փաշինյան. Պուտինն ինձ չի շնորհավորել ընտրությունների արդյունքների կապակցությամբ, բայց...
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը վերջին հեռախոսազրույցի ընթացքում իրեն չի շնորհավորել ընտրությունների արդյունքների կապակցությամբ:
Պատասխանելով լրագրողների հարցին, թե ինչու զրույցից հետո կողմերի պաշտոնական հաղորդագրություններում շնորհավորանքների մասին հիշատակում չկար, Փաշինյանը հաստատել է շնորհավորանքների բացակայությունը. «Ռուսաստանի նախագահն ինձ չի շնորհավորել, բայց այստեղ հարց է առաջանում՝ իսկ ո՞ւմ հետ էր նա խոսում այդ դեպքում»,- հարց է տվել վարչապետը: Նա նաև հայտնել է, որ ռուսական կողմի հետ շփումները շարունակվելու են, իսկ Ռուսաստանի նախագահի հետ հանդիպումը կարող է տեղի ունենալ առաջիկայում:
«Մենք խոսել ենք , որ հանդիպելու ենք առաջիկայում, բայց ժամկետները դեռևս հստակեցված չեն»,- նշել է Փաշինյանը:
Ավելի վաղ Փաշինյանի և Պուտինի հեռախոսազրույցից հետո կողմերը հաղորդագրություններ էին տարածել, որոնցում ասվում էր երկկողմ հարաբերությունների, տարածաշրջանային օրակարգի և ընթացիկ հարցերի քննարկման մասին, սակայն ընտրությունների հետ կապված շնորհավորանքների մասին տեղեկատվություն չէր հրապարակվել: