1.07.2026
Քննարկվել են քաղաքաշինության ոլորտի թվայնացման առաջիկա ծրագրերը
prev Նախորդ նորություն

Աշոտյանի կալանքը երկարացնելու միջնորդություն է ներկայացվել

Քննչական մարմինը ներկայացրել է քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի բանտային կալանքի ժամկետը երկու ամսով երկարացնելու միջնորդություն։ Այս մասին գրել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը:


«Միջնորդությունը քննության է առնվելու Հակակոռուպցիոն դատարանում վաղը՝ հուլիսի 2-ին, ժամը 18:30-ին։


Հիշեցնեմ, որ Աշոտյանն արգելանքի է վերցվել հունիսի 5-ին, իսկ դատարանը նրա նկատմամբ խափանման միջոց է կիրառել բանտային կալանքը՝ մեկ ամիս ժամկետով։


Նախորդ գործով 777-օրյա կալանքը հաշվի առնելով՝ Արմեն Աշոտյանի անազատությունը ներկայիս ռեժիմի օրոք ընդհանուր առմամբ տևում է արդեն 800 օրից ավել», - գրել է նա:


 


 


 

Ովքե՞ր իրավունք կունենան մասնակցել համապետական ընտրություններին եւ հանրաքվեներին
Հաջորդ նորություն next