30.06.2026
Մանդատները վերցնելու հարցը կորոշվի Սահմանադրական դատարանի վճռից հետո
prev Նախորդ նորություն

Երևանի և Բաքվի միջև խաղաղ գործընթացը համագործակցության հեռանկարներ է ստեղծում

Ադրբեջանի և Հայաստանի միջև շարունակվող խաղաղության գործընթացը, ինչպես նաև Թուրքիայի ու Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերը հուսադրող են։ Սա ավելի մեծ կայունության և համագործակցության հեռանկարներ է ստեղծում մեր լայն տարածաշրջանի համար։ Այս մասին Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության Խորհրդարանական վեհաժողովի (ՍԾՏՀ ԽՎ) 67-րդ լիագումար նիստում իր ունեցած ելույթում հայտարարել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին։


Նրա խոսքով՝ այսօր տարածաշրջանը մեծ պոտենցիալ ունի՝ առևտրի, տրանսպորտի, էներգետիկայի և թվային կապի հանգույցի կարգավիճակում իր դերն ամրապնդելու համար։


«Համագործակցության հետագա ամրապնդման համար մենք պետք է ներկա ժամանակահատվածը դիտարկենք ոչ միայն մարտահրավերների, այլև նոր հնարավորությունների տեսանկյունից»,- նշել է խոսնակը։


Պապուաշվիլին հավելել է, որ այս ամսվա սկզբին Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի լիարժեք շահագործումը, որը Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի համատեղ ռազմավարական նախագիծն է, փոխշահավետ համագործակցության և տարածաշրջանի զարգացման գործում համատեղ ներդրման վառ օրինակ է։


 

Ուժեղացվում է վերահսկողությունը շինաշխատանքների ընթացքում օդի պահպանության ուղղությամբ
Հաջորդ նորություն next