30.06.2026
Երկարաձգվել է Հայաստանի վիզայի ժամանակավոր ազատականացման ռեժիմի գործողության ժամկետը
prev Նախորդ նորություն

Մանդատները վերցնելու հարցը կորոշվի Սահմանադրական դատարանի վճռից հետո

Պատգամավորական մանդատները վերցնելու հնարավորության կամ փողոցային պայքարի մասին որոշումը կկայացվի Հայաստանի Սահմանադրական դատարանի վճռից հետո։ Այս մասին հայտարարել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանը։


Նրա խոսքով՝ խորհրդարան գնալու կամ փողոցային պայքար սկսելու որոշումը դեռևս կայացված չէ։ Ընդդիմությունը գործում է օրենքի շրջանակներում, այդ իսկ պատճառով դիմել է Սահմանադրական դատարան, նշել է նա։ «Տեսնենք, թե ինչ որոշում կկայացնի ՍԴ-ն։ Դրանից հետո կպլանավորենք մեր հետագա քայլերը։ Ինչո՞ւ են պետք նոր քայլեր հիմա, երբ կա գոնե չնչին հույս, որ մեր առաջարկած տարբերակները կարող են ընդունվել... Այդ պատճառով մենք առայժմ չենք ցանկանում քննարկել այդ հարցերը»,- պարզաբանել է «Ուժեղ Հայաստան»-ի առաջնորդը։


 

Երևանի և Բաքվի  միջև խաղաղ գործընթացը համագործակցության հեռանկարներ է ստեղծում
Հաջորդ նորություն next