27.02.2026
Կառավարությունը հաստատել է՝ ռուս սահմանապահները հեռացվել են «Ախուրիկ» անցակետից
prev Նախորդ նորություն

Ամուսնությունն ավարտվել է, ես լքում եմ կառավարական առանձնատունը. Աննա Հակոբյան

Ինչպես արդեն հայտարարել էի, իմ և վարչապետ Նիկոլ Փաշինյանի ամուսնությունը ավարտվել է։ Այսօր՝ փետրվարի 25-ին ես լքում եմ կառավարական առանձնատունը, բայց քանի որ շատ սպասելի է, որ առաջիկայում տաքսիստները, տաքսիու վարորդները, տարբեր անհայտ անձինք տրանսպորտներում վստահաբար տարբեր տեղեկատվություն կտարածեն իմ մասին, մասնավորապես, թե ոնց եմ ես այս տունը վերցրել հիմքից և հետս տարել, անհրաժեշտ եմ համարում մի քանի փաստ անձամբ ձեզ տեղյակ պահել: Այս մասին Facebook–ի իր էջում հայտարարել է Աննա Հակոբյանը։


Նա նշել է, որ տուն չունի, իսկ այն տունը, որը գնվել է վարկով, դեռ կառուցվում է: Այնուհետեւ Աննա Հակոբյանը ցուցադրել է իր զարդերը՝ նշելով. «Անհրաժեշտ եմ համարում նաև ձեզ ցուցադրել այս զարդերը, որոնք արարողակարգային նվերներ են այս տարիների ընթացքում ինձ տրված, որոնք կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի որոշմամբ իրենցից կոռուպցիոն վտանգ չեն ներկայացրել և թերևս մի յոթ ամիս առաջ հանձնվել են ինձ։ Սրանցից ոմանք կրել եմ, ոմանք նույնիսկ չեմ կրել.


"Բնականաբար ես այս բոլոր նվերները, զարդերը և այս հագուստը, որոնք նույնպես կարծում եմ բավականին թանկարժեք են, հանձնում եմ պետությանը։ Սիրելի ժողովուրդ, այս տուփերի մեջ անձնական հագուստը և անձնական հիգիենայի պարագաները, ուրիշ բացարձակապես ոչինչ"։


Նա նաև նշել է, որ ցանկություն ունի շարունակել աշխատել որպես «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն, որովհետև դա վարձու աշխատանք է, "ինչը ինձ շատ պետք է, բայց կարծում եմ, որ միայն իմ ցանկությունը թերևս բավարար չէ սրա համար". "Բացի այդ, դատելով երեկվա հակակոռուպցիոն կոմիտեի և լրագրողի մինչև տեղի ունեցած հարցուպատասխանից, չի բացառվում, որ ես քրեական պատասխանության ենթարկվեմ որպես «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն։ Կյանք է, գուցե և հնարավոր է այդպիսի զարգացում, ինչ արած կապրենք, կտեսնենք".- հավելել է նա։


Աավել մանրամասն՝ տեսանյութում


 

Աննայի որոշմանը վերաբերվում եմ հարգանքով. Նիկոլ Փաշինյան
Հաջորդ նորություն next