16.01.2026
Զինծառայողի մահվան դեպքի առթիվ 1 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում. ՔԿ
prev Նախորդ նորություն

Կասեցվել է «Սոֆյա կաթի» թթվասերի արտադրությունը

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Կոտայքի մարզային կենտրոնի տեսուչները «Սոֆյա կաթ» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրությունում (ք. Աբովյան) իրականացված ստուգման շրջանակներում լաբորատոր փորձաքննության են հանձնել նմուշներ հետևյալ արտադրատեսակներից. «Սոֆյա» թթվասեր 18% յուղայնությամբ՝ արտադրված 23․12․2025 թ., պանիր «Լոռի»՝ արտադրված 09․12․2025 թ., կաթ պարունակող մթերք կաթնայուղի փոխարինիչով՝ պատրաստված «Չանախ» պանրի տեխնոլոգիայով, արտադրված 09․12․2025 թ.: Այդ մասին հայտնում են ՍԱՏՄ-ից:

Ըստ հետազոտության արդյունքների՝ ««Սոֆյա» թթվասեր 18% յուղայնությամբ» արտադրատեսակի նմուշը աղիքային ցուպիկի խմբի մանրէներ (ԱՑԽՄ) և խմորասնկեր ցուցանիշներով չի համապատասխանել Մաքսային միության տեխնիկական կանոնակարգով սահմանված պահանջներին:

Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության առանձին գործառույթը՝ ««Սոֆյա» թթվասեր 18% յուղայնությամբ» արտադրատեսակի արտադրությունը, կասեցվել է: Արտադրողին տրվել է նշված խմբաքանակի իրացումն արգելելու, շուկայից հետ կանչելու, ոչնչացնելու կամ օգտահանելու մասին կարգադրագիր, հանձնարարվել է ապահովել արտադրանքի համապատասխանությունը գործող տեխնիկական կանոնակարգերին:

Վերահսկող մարմինը սահմանել է հայտնաբերված խախտումները վերացնելու ժամկետ։

Սամվել Կարապետյանին կրկին կտեղափոխեն ՔԿՀ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` primeminister.am
15.01.2026
Երևանը երաշխավորում է Իրանի դեսպանատան անխափան գործունեությունը