16.01.2026
Կասեցվել է «Սոֆյա կաթի» թթվասերի արտադրությունը
prev Նախորդ նորություն

Սամվել Կարապետյանին կրկին կտեղափոխեն ՔԿՀ

Գործարար և բարերար Սամվել Կարապետյանին կրկին կտեղափոխեն քրեակատարողական հիմնարկ։ Այս մասին հայտնեցին Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանից։


Հունվարի 5-ին դատախազությունը մուտքագրել էր վերաքննիչ բողոք՝ Սամվել Կարապետյանի կալանքի պահանջով: Վերաքննիչ դատարանը հունվարի 12-ին վարույթ էր ընդունել դատախազի և նաև Կարապետյանի պաշտպանական խմբի բերած բողոքները։ Որոշման հրապարակման օր էր սահմանվել հունվարի 16-ը:


Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանն այսօր բեկանել է Սարգիս Պետրոսյանի որոշումը, որով Սամվել Կարապետյանի նկատմամբ տնային կալանք էր կիրառվել։


 

 Լուսանկարը` primeminister.am
15.01.2026
Երևանը երաշխավորում է Իրանի դեսպանատան անխափան գործունեությունը