23.12.2025
Թրամփը հետ կկանչի ՀՀ իշխանությունների կուրատոր դեսպանին. ՄԱՄՈՒԼ
prev Նախորդ նորություն

Նիկոլը պետության դեմ 2 կրակոց է արձակում

Նիկոլն այդքան հարված չի հասցնում Հայ Առաքելական Եկեղեցուն որքան ներհասարակական հարաբերություններին:

Ճիշտ է` ինտենսիվության առումով, ողջ զինանոցն ուղղվում է Մայր Աթոռին, սակայն Եկեղեցու բնական իմունիտետն ու հանրային վստահության բարձր աստիճանը որոշակիորեն մեղմում են դրանց վտանգավորությունը:

Լրիվ հակառակն է ներհանրային հարաբերություններում: Փաշինյանը մի մեծ հարված դեռ 2018-ին է երկրին հասցրել` թունավորել հանրային մթնոլորտը և թշնամության մեծ չափաքանակ ներարկել:

Այս պրոցեսը վերջին 7-8 տարիներին տարբեր դոզաներով ներարկվել է և ներկայումս Մայր Աթոռի դեմ թշնամական արշավանքի շրջանակներում իշխանությունը էականորեն մեծացնում է հանրություն իջեցվող թշնամության և ատելության չափաբաժինը:

Փաստերը հստակ ցույց են տալիս, որ Նիկոլը պետության դեմ 2 կրակոց է արձակում` Մայր Աթոռի և հասարակության տարբեր շերտերի, այդ թվում` իր կողմնակիցների, իսկ դրանք հավաքական առումով լուրջ խնդիր են առաջացնում պետության դիմակայության հարցում:


ԱԺ "Պատիվ ունեմ" խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյան

Հերթական պարտադրված պառակտումն արդեն փաստ է
Հաջորդ նորություն next