Նոր տեղապահի գործը պետք է լինի նոր կանոնակարգի ընդունման կազմակերպումը. Փաշինյան
Կաթողիկոսի տեղապահի ընտրությունը կարևոր է, որ տեղի ունենա Հայաստանյայց Առաքելական եկեղեցում այս պահին գործող կանոններին համապատասխան: Այս մասին սոցցանցերում տեղադրված տեսանյութում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով իր կողմից հրապարակված «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու նորոգման ճանապարհային քարտեզը»։
«Առաջին կետը վերաբերվում էր կաթողիկոսական տեղապահի ընտրությանը, որը իրոք առաջին քայլն է։ Կարևոր է, որ դա տեղի ունենա այս պահին հայաստանյաց առաքելական Սուրբ Եկեղեցում գործող կանոնների համապատասխան։ Ինչքան գիտեմ, դա իրականացնում է եպիսկոպոսաց դասը։ Այս հարցում ես որևէ այլ առաջարկ կամ մոտեցում չունեմ։ Ուզում եմ ասել, որ կաթողիկոսական տեղապահի առաջնային գործը պետք է լինի Հայաստանից առաքելական Եկեղեցու նոր կանոնագրքի ընդունման գործընթացի կազմակերպումը», - նշել է նա։