26.11.2024
ԱՀ ՊՆ. Հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 330 կրակոց
prev Նախորդ նորություն

Սվիտալսկի. Հույս ունենք, որ այս ընտրությունները կլինեն լավագույնը

ՀՀ-ում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին հույս ունի, որ ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրությունները կլինեն լավագույնը, որ երբևէ անցկացվել են Հայաստանում:

Դիտորդի կարգավիճակով Երևանի 9/18 ընտրատեղամաս այցելելուց հետո նա նշել է, որ շատ լավ արդյունքներ են ակնկալում, որոնք կտանեն դեպի Հայաստանի զարգացման.

«Շատերն են աշխատել, որ Հայաստանում անցկացվեն լավագույն ընտրությունները, որոնք երբևէ եղել են, որ Հայաստանի ապագան լավ ուղղությամբ զարգանա»,- նշել է նա:


Նշենք, որ խորհրդարանական այս ընտրությունների անցկացման համար ԵՄ-ն աննախադեպ ներգրավվածություն է ապահովել: ԵՄ–ն մինչեւ 7 մլն եվրո է հատկացնելու, որից 4 մլն եվրոն արդեն վճարվել է սարքավորումներ գնելու համար, ևս 2 մլն եվրոն փոխանցվել է փետրվարին, իսկ ավելի քան 1 մլն եվրոն Հայաստանի կառավարությանը ԵՄ կողմից կտրվի ընտրություններից հետո։ Ավելի վաղ Պյոտր Սվիտալսկին նշել էր, որ վերջին տրանշի հատկացումը կախված կլինի նրանից, թե ինչպես կիրականացվեն Ընտրական օրենսգրքի շուրջ համաձայնագրի դրույթները։